Բրոնզե մեդալ` աշխարհի առաջնությունից
Նոյեմբերի 1-ից 5-ը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Աննա Բադալյանը, հաջող ելույթներ ունենալով, գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: 63 կգ քաշային մարզուհին էջմիածինցի է, սովորում է Մոսկվայում:
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը:
Մրցումները շարունակվում են:
«Ունիվերսալ մարտերը» /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:
«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն՝ օդամղիչ ատրճանակից և ձեռնամարտ: Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել