HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. դատախազի հաղորդմամբ` քրեական գործով քննիչի հանձնարարականները ոստիկանները չեն կատարել

Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման և փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու և վերջինիս հարցաքննության կանչելու մասին ծանուցագրերը հանձնելու վերաբերյալ հանձնարարությունները: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: 

Ոստիկանության աշխատակիցները հիշյալ հանձնարարությունների կատարման տվյալները տևական ժամանակ Շիրակի մարզային վարչությանը չեն հայտնել և խուզարկության արդյունքները քննիչին չեն տրամադրել: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները քննիչի վարույթում քննվող քրեական գործով հանձնարարությունները չկատարելով՝ առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, ինչի պատճառով քննիչը զրկվել է սահմանված կարգով քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական և ժամանակին կատարելու հնարավորությունից:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter