HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանաբնակ 425 երեխա հունիսի 19-ին կմեկնեն մարզաառողջարանային ճամբարներ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստը կանցկացնեն մարզաառողջարանային ճամբարներում:

Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա: Ավտոբուսները ճամբարներ կուղևորվեն վարչական շրջանների աշխատակազմերի վարչական շենքերի հարակից տարածքից` հունիսի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին:

Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter