Նախարարներն այցելել են առաջնագիծ
Հունիսի 17-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ իր նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք մարտական հենակետեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ:
Առաջնագիծ կատարած այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ներկա հրամկազմին մարտական հերթապահության հետագա կատարելագործման վերաբերյալ տվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել