HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիայի ծրագրի շրջանակում մշտապես աջակցում է ստարտափերին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի հիմնական գործունեությունն ուղղված է հմտությունների, նորարար մտածողության զարգացմանը և տեղական ու միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի/ծառայության մշակմանը։ Ի հավելումն ՏՏ ոլորտի մասնագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների, կենտրոնն իրականացնում է աքսելերացիոն ծրագրերը՝ ընդգրկելով նորարարական գաղափարներ ունեցող ստարտափերի։

4 ամիս տևողությամբ աքսելերացիայի ծրագրի ողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ են տանում իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին։ Ստարտափերը առերես և առցանց հանդիպումների, սեմինարիների և քննարկումների միջոցով խորհրդատվություն են ստանում այնպիսի մենթորներից, ինչպիսիք են՝ Sphero-ի գործադիր տնօրեն Փոլ Բերբերյանը, Contexti-ի գործադիր տնօրեն Սիդնի Մինասյանը և ուրիշներ։ 2015-ի հունվարին մեկնարկած Աքսելերացիայի ծրագրում ընդգրկված թիմերին իրենց մասնագիտական խորհուրդներով օգնել են Սան Ֆրանցիսկոյից, Սիդնեյից, Նյու Յորքից և Բոսթոնից ՏՏ ոլորտի փորձառու մասնագետներ` Էլի Դեյվիդը, Ռազմիկ Աբնուսը, Պերճ Այվազյանը, Նարեկ Սողմոնյանը, Միշել Դավուդյանը։

Վերջին տարիների ծրագրերից հաջողությամբ կայացած ստարտափերից է SoloLearn-ը, որ ներկայումս աշխատանքով է ապահովում գրեթե տաս հոգու։ Նախորդ աքսելերացիայի ծրագրի մասնակից ստարտափ է Flaxton-ը, որը ամպային համակարգ է (cloud SaaS): Ծրագրի ընթացքում ստարտափի հիմնադիրները կարողացան կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ, բազմաթիվ մենթորներից ստանալ շատ պրակտիկ խորհուրդներ, ինչը շատ կարևոր է իրենց արտադրանքի զարգացման համար։ 2015թ․ին հունիսի 22-23-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք DockerCon միջոցառման համար Flaxton-ը ընտրվել է որպես հեքըթոնի գաղափարներից մեկը։ Թիմի անդամ Տիգրան Բայբուրցյանը մեկն է ամբողջ աշխարհից ընտրված 8 խոսնակներից, ով ներկայացնելու է իր նորարարական գաղափարով։

Ի հավելումն տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվության և դասերի, աքսելերացիոն ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում  ստարտափերի ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ «Մինչ այս ծրագիրը մենք մտածում էինք միայն հավելվածի տեխնիկական կողմի մասին:  Ծրագրի շնորհիվ հասկացանք, որ շատ կարեւոր է անել նաեւ շուկայական հետազոտություն, տարբեր ոլորտների մասնագետների հետ կիսվել մեր ունեցած գաղափարով և լսել նրանց կարծիքը։ Գտնում ենք, որ այդ բաղադրիչներն են ծրագրի հաջողության գրավականը»,- ընդգծում է Հարություն Առաքելյանը, PENNY ստարտափի հիմնադիրը: 

Աքսելերացիոն ծրագիրը աջակցում է նաև ստարտափերին ներդրումներ ձեռք բերելու հարցում։ 2015թ․ի աքսլերեացիոն ծրագրի երկու ստարտափեր՝ Flaxton-ը և Penny-ն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթ»-ի շրջանակում ստացել է $20 հազ. դրամաշնորհ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիոն ծրագրեր իրականացնում է յուրաքանյուր չորս ամիս մեկ, և մոտակա ամիսներին սպասվում է հաջորդ փուլի մեկնարկը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու  Լուսինե Ղուկասյանին` 094 64 22 21, 010 54 53 43, [email protected] կամ այցելեք www.micarmenia.am կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter