HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի աղետի վերջին տվյալները. զոհերի թիվը` 19, անհետ կորածները` 7

Վրաստանի վարչապետի վարչությունում Արտահերթ Շտաբի նիստ է տեղի ունեցել հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղության հարցերով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը:

Նիստը ղեկավարել է երկրի վարչապետը: Նիստի ավարտին հայտարարություն է արվել, որի համաձայն` աղետի հասցրած վնասի ընդհանուր գումարը կազմում է 100 000 000 լարի: Վրաստանի Ֆինանսերի նախարարը հայտարարել է. «Մի քանի օրվա ընթացքում հաջողվել է հավաքել 4 600 000 լարի: Տվյալ գումարը քաղաքացիների և տարբեր կազմակերպությունների նվիրատվությունն է»: Առողջապահության նախարարը հայտարարել է, որ տվյալ պահին հիվանդանոցներում տարերային աղետից տուժած 6 մարդու բուժում է անցկացվում: Մահացածների թիվը 19 է, անհետ կորածները  7-ն են: Ընդհանուր առմամբ տուժել է 266 մարդ:

Վրաստանի Ներքին Գործերի նախարարի հայտարարության համաձայն` Վրաստանի Դատախազությունում տարերային աղետի և նրա հետևանքների հարցով քրեական գործ է հարուցվել: «Դատախազությունն արդեն սկսել է հետաքննություն վարել: Փորձաքննությունը կպարզի թուլատրվե՞լ են արդյոք սխալներ աղետից ամենաշատը տուժած ենթակառույցի շինարարության ընթացքում: Եթե բացահայտվի, որ հնարավոր էր կանխել նման հետևանքները, ապա, բնականաբար, կառաջադրվի մեղավորներին պատասխանատվության ենարկելու հարցը: Մենք դեռևս պետք է ճշմարտությունը պարզենք: Մահացել են մարդիկ, քաղաքին հասցվել է բազմամիլիոնանոց վնաս: Բնականաբար, Դատախազությունը չի կարող դա անտեսել», -հունիսի 17-ին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարը:

Լուսանկարը` rt.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter