Արցախի 3 գյուղերում կառուցվում են համայնքային կենտրոններ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Կյուրաթաղ (Հադրութի շրջան), Գետավան (Մարտակերտի շրջան) և Սարգսաշեն (Մարտունու շրջան) գյուղերում մեկնարկել են համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:
Ծրագրերը համաֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության կողմից: Այս համայնքների բնակիչները` շուրջ 1030 մարդ, հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահաությամբ: Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությամբ` մեկ հարկի տակ բուժկետի, գրադարանի, հանդիսասրահի ու գյուղապետարանի կենտրոնացումը նպատակ ունի արդյունավետ դարձնել այս ենթակառուցվածների շահագործումն ու տնտեսվարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել