HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն

ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրման եղանակով ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվի կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ՀՀ դրամով` ծրագրով նախատեսված 1 մլն յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումարի չափով` համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

Նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրներն են` շահույթի ստացման նպատակով իր գործունեությամբ աջակցել Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրի համընդհանուր նպատակին, մասնավորապես` գյուղական աղքատության նվազեցմանը, փոքրածավալ արտադրողների կարողությունների և եկամտի ավելացմանը` դրանք կապելով հայկական պտղի և ընկուզեղենի արտադրությանը, հայկական մրգի համբավի ու բարի անվան ներմուծմանը տարածաշրջանային և միջազգային շուկա։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, այս ծրագրից ևս կառավարությունը մեծ ակնկալիք ունի, որ արտադրողականությունն էապես պետք է աճի։ Հայաստանում կիրառվելու են նոր տեխնոլոգիաներ, որոնց արդյունքում գիտելիքներ կհաղորդվեն գյուղացիներին, թե ինչպես մեկ հեկտարից այգիների ճիշտ ծրագրմամբ հնարավոր է ավելի մեծ արդյունք ստանալ։

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին, դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։ Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և մասնատված հողաբաժինները, որոնք ձևավորվել են հողի սեփականաշնորհման գործընթացի հետևանքով, սահմանափակում են ոլորտի կայուն զարգացումը և խոչընդոտում գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը և արդյունաբերականացումը։

Հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության հստակեցման, ինչպես նաև գործող փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման իրավական հիմքեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter