HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժնևում կայացել են հայկական պատվիրակության երկկողմ հանդիպումները ԱՀԿ մի շարք անդամ երկրների հետ

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների վերաբանակցային գործընթացի շրջանակներում հունիսի 8-ից 10-ը Ժնևում կայացել են հայկական պատվիրակության երկկողմ հանդիպումները բանակցային գործընթացում ընդգրկված ԱՀԿ մի շարք անդամ երկրների հետ: 

Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչները:

Կայացած հանդիպումների ընթացքում ԱՀԿ անդամ երկրների հետ քննարկվել են այդ երկրների կողմից ներկայացված բանակցային հայտերին, դրանցում ներառված բանակցային հետաքրքրություն ներկայացնող ապրանքատեսակների ցանկերին, երկկողմ բանակցությունների հետագա քայլերին և ժամկետներին, բանակցություններին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներգրավվածությանը, ինչպես նաև բանակցային մոտեցումներին և դիրքորոշումներին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter