Պոլիտեխնիկի նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տեղեկացնում է, որ հաղորդագրություն է ստացել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի: Կոմիտեն տեղեկացրել է, որ բաժնում քննվող թիվ 13835314 քրեական գործի նախաքննության ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի նախկին պաշտոնակատար Վահե Կամոյի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդմասի 2-րդ կետով՝ Պոլիտեխնիկական համալսարանից խաբեությամբ խոշոր չափի՝ 1.476.950 ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձին օժանդակելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել