HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիննախ. «2016-ին հայ-վրացական սահմանը կներկայանա ժամանակակից չափանիշերով և սահուն սահմանահատմամբ»

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում ընդգրկված է նաև Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում  գործող Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետը: Շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս անցած տարի: Մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը ֆինանսների նախարարությանը տեղեկացրել է, որ ծրագիրն այսօր իրականացման թեժ փուլում է, շինհրապարակում արդեն կանգուն են ապագա անցակետի բոլոր մասնաշենքերը, բոլորն էլ հիմքից կառուցված: Իսկ կոմունիկացիոն աշխատանքներն ավարտելուց հետո կսկսվեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքները:

«Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ՝ շուրջ 2.5 հա տարածքում կառուցվող ընդարձակ շինություններում, որտեղ կտեղակայվեն ապագա մաքսակետի մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքերը, ինչպես նաև կինոլոգիական կենտրոնը: Ամբողջը՝ ժամանակակից շինություններով և նոր լուծումներով»,- ասել է Սամվել Սաֆարյանը:

Ֆինանանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանը և Վրաստանը միավորող Գոգավան-Պրիվոլնոյե արդիականացված անցակետում սահմանահատումը կտևի ընդամենը 5 րոպե: Յուրաքանչյուր կողմի համար կգործի երկուական ուղի` մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար: Իսկ ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար էլ առանձնացված ուղի կլինի:

Չնայած այս տարածաշրջանին բնորոշ անբարենպաստ եղանակային պայմանները խոչընդոտներ են ստեղծում ակտիվ շինարարության համար, այնուամենանիվ, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետը վստահեցրել է` բոլոր ծրագրված աշխատանքներն իրականացվում են ըստ նախատեսված գրաֆիկի. մաքսակետի արդիականացման գործընթացը խիստ վերահսկողության ներքո է:

«Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից և կուտակումներից. սպասարկումը բարձր մակարդակով և ճշգրտությամբ կիրականացվի»,- ֆիննախին փոխանցել է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետի շինարարությամբ նախատեսվում է ամբողջացնել Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2013-ին:

Նախարարությունը հավաստիացնում է` 2016-ին արդեն հայ-վրացական սահմանն այցելուներին կներկայանա ժամանակակից չափանիշերով և սահուն սահմանահատմամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter