HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-ռուսական առևտրական կապերի զարգացման նոր հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի, ինչպես նաև Մոսկվայի մի շարք առևտրական կազմակերպությունների ղեկավարների հետ

Հունիսի 18-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանն ընդունել է Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի, ինչպես նաև Մոսկվայի առևտրական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ռուսական պատվիրակությունը, որը ղեկավարում է Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դենիս Կոստորնոյը, հունիսի 18-ից եռօրյա այցով Հայաստանում է` ծանոթանալու հայկական նոր արտադրատեսակներին և քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Ողջունելով հյուրերին` Գառնիկ Բադալյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և հույս է հայտնել, որ հայ-ռուսական  առևտրատնտեսական ներկայիս արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

Դենիս Կոստորնոյն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Մոսկվայի պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է այցելել գյուղմթերքի վերամշակման գործարաններ և արտադրամասեր, անձամբ ծանոթանալ հայկական գյուղմթերքի նոր արտադրատեսակներին և արդյունքում ձեռք բերել պայմանավորվածություններ հայկական նոր արտադրատեսակներ Մոսկվա արտահանելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի  միջև առևտրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև հայ և ռուս  գործարարների միջև կապերի սերտացման նոր հնարավորությունները: 

Երկուստեք կարևորելով հայ-ռուսական առևտրատնտեսական փոխգործակցությունը ինտեգրման նոր գործընթացների համատեքստում` կողմերն ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը և Ռուսաստանը փոխշահավետ գործընկերությունը բարձրացրել են որակապես նոր մակարդակի, և անհրաժեշտ է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ նոր միավորումը լիարժեքորեն օգտագործվի ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության:

Մոսկվայի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի երեք պաշտոնյաների ու Մոսկվայի շուրջ տասը խոշոր առևտրային կազմակերպությունների ղեկավարների այցը Հայաստան կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարութան, Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչության համատեղ ջանքերով:

Մոսկվայից ժամանած հյուրերը կայցելեն հայկական մի շարք ընկերություններ և տեղում կծանոթանան թարմ գյուղմթերքի, պահածոների, մսամթերքի, ձկնամթերքի, պանիրների արտադրության ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter