HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «Քննչական կոմիտեի քննիչը երկու ընկերների հետ ծեծել է իր նախկին ծառայակցին»

ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակից Մանուկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Ս.-ն, ով որպես քննիչ ներկայումս աշխատում է ՀՀ քննչական կոմիտեում, երկու ընկերների հետ առանց պատճառի ծեծի է ենթարկել իրեն, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Մանուկ Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter