HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնատար անձը դատապարտյալին ստիպել է խոստովանել չկատարած հանցագործությունը

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ նախկինում իր պատիժը կրել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հիմնարկի պաշտոնատար անձը միջոցներ չի ձեռնարկել այլ դատապարտյալի կողմից հիշյալ հիմնարկ թմրամիջոց տեղափոխելու փորձը կանխելու ուղղությամբ, իսկ թմրամիջոցը հիմնարկի տարածք տեղափոխելուց հետո, հոգեբանական ճնշում գործադրելով իր նկատմամբ՝ ստիպել է ընդունել թմրամիջոցն, իբր, իրենը լինելու հանգամանքը: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter