HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: 

Խորհուրդը քննարկել է հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու և տեղական տուրքերի սահմանման տարանջատված մոտեցում կիրառելու հարցերը: Նիստի մասնակիցներն իրենց առաջարկություններն ու նկատառումներն են ներկայացրել նշված հարցերի կապակցությամբ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին մշակել և կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր: «Մեր նպատակն է վերացնել ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտները, բիզնեսին կայանալու, ամրապնդվելու հնարավորություն տալ և տնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլեր իրականացնել: Պետք է մեր ընդհանուր ուժերը, ջանքերը համատեղենք և երկիրն առաջ տանենք»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ լինելու 3 տարի ժամկետի ավարտի կապակցությամբ՝ վարչապետը խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter