HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրացվելիության ռիսկի կառավարում» թեմայով տարածաշրջանային դասընթաց Երևանում

Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում հունիսի 15-19-ը կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղկազմակերպված «Իրացվելիության ռիսկի կառավարում» թեմայով տարածաշրջանային դասընթաց, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելոռուսի,Լիտվայի, Լեհաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ սեմինարին բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը և ԱՄՆ Դաշնային Պահուստային ՀամակարգիՏնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորմանդեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանը:

Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Մերի Քրեյգը և Դավիթ Էրիգերոն ներկայացրել են կարգավորող մարմինների կողմից արձագանքների, ֆինանսական շուկաների ենթակառուցվածքների, ապահովագրական ընկերությունների գործունեության, հետճգնաժամային միջավայրում ֆինանսական բարեփոխումների իրականացման և Բազել 3-ի վերաբերյալ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter