HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդառատ անձրևները վնասներ են հասցրել Սամցխե-Ջավախքում

Վրաստանի հայ համայնքը հայտնում է, որ հունիսի 19-ին Սամցխե-Ջավախքի Ադիգենի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների ընթացքում վնասվել են միջհամայնքային ճանապարհներ:

Տեղեկություն է տարածվել փոքր կամուրջների վնասման և գյուղատնտեսության կրած վնասի մասին:

«Տարերային աղետը վնաս է հասցրել Գորգուլի, Կարատուբան, Լելովանի, Ադիգենի և Աբասթումանի գյուղերին: Աբասթումանում տարերքի հետևանքով վնասվել է տեղի էլեկտրոկայանը: Քաղաքը դեռևս ապահովված չէ էլեկտրականությամբ (19 հունիսի, 18:00 –խմբ.): Մունիցիպալիտետը տարերքի հասցրած վնասը հաշվարկելու աշխատանքներ է վարում», -ասել է Զաքարիա Էնդելաձեն` Սամցխե-Ջավախք շրջանի Ադիգենի մունիցիպալիտետի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter