HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը ընդունել են Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին

Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին նոյեմբերի 3-ին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների կազմհաստիքային միջոցառումների և օպտիմալացման կարգի իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը այցելել է 102 ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter