HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են «Նոր անուններ հիմնադրամի լսումների արդյունքները

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի աջակցությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը Ռուսաստանի Դաշնության «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած հատուկ լսումներին նոյեմբերի 1-3-ը մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի 25 դպրոցների 10-ից 18 տարեկան 25 պատանի երաժիշտներ:

Մոսկվայի տանը կայացած եզրափակիչ համերգի և լսումների արդյունքում լավագույնը ճանաչված  վեց մասնակիցներ պարգեւատրվել են դիպլոմներով եւ միանվագ կրթաթոշակով, ինչը հնարավորություն կտա պատանի երաժիշտներին մեկնել ՌԴ եւ վարպետության դասեր ստանալ լավագույն մասնագետներից:

«Բոլոր մասնակիցներն էլ տաղանդավոր են ու, ըստ այդմ, բավականին դժվար էր ընտրություն կատարելը: Ցավոք, բոլորին չէ, որ հնարավորություն ունենք պարգեւատրելու, բայց և շատ կցանկանայի, որ նրանք բոլորն էլ մնային ուշադրության կենտրոնում: Համոզված եմ` այս երաժիշտներին սպասվում է մեծ ապագա»,-նշել է ՌԴ «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի փոխնախագահ Էդուարդ Բարզովը:

Կարեւորելով ԱՊՀ երկրների միջեւ մշակութային հաղորդակցության անհրաժեշտությունը` Էդուարդ Բարզովը նշել է, որ հիմնադրամը շահագրգիռ է նմանատիպ միջոցառումների անցկացմամբ եւ, հնարավորության դեպքում, դրանք կկազմակերպվեն ավելի հաճախակի:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter