HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը

Ինչպես հայտնի է, 2015թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6.93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:

Այժմ փորձենք պարզել, թե սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում որքանով կավելանա սպառողների ֆինանսական բեռը: Հաշվարկների հիմքում ընկած են ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունները:

Հ/Հ

Սպառող սեգմենտը

Տարեկան սպառումը
(մլն կՎտ/ժ)

Տարբերությունը (մլրդ դրամ)

  1.  

Բնակչություն

1874.9

12.993

  1.  

Բյուջետային կազմակերպություններ

226.9

1.5724

  1.  

Արդյունաբերություն

1284.5

8.901

  1.  

Տրանսպորտ

113.2

0.7845

  1.  

Ոռոգում

172.7

1.1968

  1.  

Ջրամատակարարում և ջրահեռացում

71.4

0.495

  1.  

Այլ կազմակերպություններ

1560.0

10.81

 

ԸՆԴԱՄԵՆԸ

5303.6

36.753

Այսպիսով՝ եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ներկայումս գտնվող բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը շուրջ 450 հազար է, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան 30 հազար դրամ ավել վճարի:

Իսկ ընդհանուր առմամբ, հայաստանցիներիս վրա թանկացումը նստելու է տարեկան 36,7 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, այս 7-դրամանոց թանկացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի և այլ ձևերով: 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter