HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթացքի մեջ է Սարալանջի խճուղու աջակողմյան հենապատի նորոգումը

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ապրիլ ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էն հենապատերի նորոգման 2015 թվականի աշխատանքները: Ընթացիկ տարում կնորոգվի 4 հենապատ:

Հրատապության և երթևեկության անվտանգության տեսակետից ամենաառաջնայինը Սարալանջի խճուղու  զառիթափի` մինչև Տերյան փողոցն ընկած հատվածի նորոգումն էր `ըստ քանդվածության և վնասվածության աստիճանի:

Տարիների ընթացքում խճուղով երթևեկող բազմաթիվ մեքենաներ բախվել էին հենապատին, ինչն էլ առանձին տեղամասերի քանդման պատճառ է հանդիսացել: Այժմ այդ հատվածներում հենապատը ոչ թե նորոգվում է, այլ կառուցվում հիմքից, իսկ մյուս հատվածներում ընթանում են ընթացիկ նորոգման աշխատանքներ: 2015 թվականի տարեկան  ծրագրում  ներառված այս հենապատի նորոգման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter