«Ուլիսի», «Շիրակի» և «Ալաշկերտի» մրցակիցները հայտնի են
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին վիճակահանությունը:
Հայաստանը ներկայացնող «Ալաշկերտը» կմրցի Շոտլանդիան ներկայացնող «Սենթ Ջոնսթոն» թիմի հետ, «Շիրակը»՝ բոսնիական «Ժրինսկի Մոստար» թիմի, իսկ «Ուլիսը»՝ Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմի հետ:
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին: Երևանի ժամանակով ժամը 16:30-ին պարզ կդառնան մեր թիմերի հնարավոր մրցակիցները որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել