Արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ–բանջարեղեն
Ընթացիկ տարում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են: Այսպես, հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ տարվա նույն ժամանակի 24.146 տոննայի դիմաց: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:
Մասնավորապես, արտահանվել է 2708 տոննա ծիրան' նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս' նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ' նախորդ ամբողջ տարվա 3004 տոննայի դիմաց, 895 տոննա լոլիկ' նախորդ ամբողջ տարվա 219 տոննայի դիմաց, 2325 տոննա վարունգ՝ նախորդ ամբողջ տարվա 416 տոննայի դիմաց և 146 տոննա դդմիկ՝ նախորդ ամբողջ տարվա 53 տոննայի դիմաց:
Բացի այդ, 2015 թվականի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 909 տոննա վաղահաս կարտոֆիլ (այս տարվա բերք)' 2014 թվականի նույն ժամանակահատվածի 485 տոննայի դիմաց, ինչպես նաև 2056 տոննա բողկ ու ճակնդեղ' նախորդ ամբողջ տարվա 1030 տոննայի դիմաց:
Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և Լեհաստան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել