HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրական գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: 

«ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում արտադրված «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրատեսակները՝ՄԱՖԱՄԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով չեն համապատասխանել«Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:

Ընկերությանը հանձնարարվել է մինչև հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝ նշված պաղպաղակների արտադրատեսակների տվյալ խմբաքանակները իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter