HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել են դեպի հայաստանյան շուկա թռիչքները վերսկսելու վերաբերյալ «Չեխական ավիաուղիների» հետ բանակցությունները

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտնում է, որ Չեխիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը այսօր՝ հուլիսի 22-ին, հանդիպել է «Չեխական ավիաուղիների» տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինկակի և Առևտրային տնօրեն Ջան Թոթի հետ՝ քննարկելու հայաստանյան շուկայում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ մանրամասները: 

Չեխական ավիաընկերության ղեկավարներին ներկայացվել են «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորությունները, որոնք թույլ են տալիս դեպի Հայաստան և այստեղից ցանկացած ուղղությամբ իրականացնել անսահմանափակ քանակի թռիչքներ: Քննարկվել են դեպի Հայաստանի շուկա չեխական ավիաընկերության մուտքն ապահովելու վերաբերյալ մի շարք հարցեր: Իսկ ավիաուղիների ղեկավարները ներկայացրել են Հայաստանի շուկա մուտք գործելու վերաբերյալ իրենց գործարար-առաջարկը: 

Ավելի ուշ հիմնադրամի գործադիր տնօրենի ուղեկցությամբ «Չեխական ավիաուղիների» ղեկավարները հանդիպումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրենների հետ:

Բանակցությունների արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Լուսանկարը՝ http://www.telegraph.co.uk-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter