HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Անօրինական հավաքի կազմակերպիչներն իրականացնում են անօրինական երթ դեպի նախագահի նստավայր»

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի երթի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:
Ոստիկանությունը պարզաբանում է. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության խնդիրներից է օրենքին համապատասխան ապահովել վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է սահմանել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար /հոդված 1801, մաս 1-ին/, որի նախականխումը, կանխումը, ինչպես նաև ապօրինի երթի խափանումը /հատկապես երբ իրավախախտումը տևող բնույթ ունի/ ոստիկանությունը ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելով:

Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի: Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Այսպիսի ոստիկանության համար մի քանիսի գրպանը միլիարդավոր դրամներ լցնող մտացածին կարմիր գծերն ու օրենքներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter