
Քաղաքացին կորցրել է գիտակցությունը. նա չի հիշում անուն-ազգանունը
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներից մեկը(մոտ 35-40 տարեկան տղամարդ), ով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժանմունք, այժմ կորցրել է գիտակցությունը և հազիվ է կարողանում քայլել: Նա չի հիշում անուն-ազգանունը:
«Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում ևս բերման էին ենթարկել նույն բաժանմունք, միջանցքում ոստիկաններին հարցրել է, թե ինչու շտապօգնություն չեն կանչում: Ոստիկանները պատասխանել են, որ քաղաքացին հրաժարվել է բժշկական օգնությունից և այդ վիճակում եղել է մինչև բերման ենթարկելը: Քաղաքացուն շարունակում են պահել բաժնում:
09:43
Քիչ առաջ քաղաքացու համար շտապօգնություն են կանչել, և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նախնական վարկածով նա ստացել է գանգուղեղային տրավմա: Տեսանյութը` շուտով:
Մալաթիայի ոստիկանության բաժանմունքում դեռ շարունակում են պահել քաղաքացիներին, արդեն 4,5 ժամ է, ինչ նրանց բաց չեն թողնում, քաղաքացիներին բերման են ենթարկել խուլիգանության կասկածանքով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել