HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն․Փաշինյան․«Բերման ենթարկվածներ կան Երեւանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում»

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:

Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետեւ իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:

Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ Խուլիգանության հատկանիշներով եւ բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով: Ասացին նաեւ, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի:

Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter