
Գյումրու ոստիկանությունից բաց են թողել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի երեք մասնակցի (թարմացվող)
15:00
Քիչ առաջ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժանմունքից բաց թողեցին ձերբակալված Կարեն Պետրոսյանին:
14:15
Ոստիկանությունը լքած ցուցարարները հայտնեցին, որ իրենց ցանկացել են հարցաքննել որպես վկաներ: Նրանցից որևէ մեկը ցուցմունք չի տվել: Այս պահին Գյումրու ոստիկանության Կումայրի բաժանմունքում է գտնվում Կարեն Պետրոսյանը, ում հարցաքննում են որպես կասկածյալ: Ոստիկանություն են այցելել նաև Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը:
12:20
Այս պահին Գյումրու ոստիկանության Կումայրի բաժանմունքից բաց են թողել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի՝ լուսադեմին ձերբակալված մասնակիցներից երկուսին՝ Մերուժան Պետրոսյանին, Վոլոդյա Խաչատրյանին և Տիգրան Պետրոսյանին: Ձերբակալվածների հարազատները հագուստ են փոխանցում ներսում գտնվողներին: Ոստիկանություն տարվածների հագուստները հանել են: Ոստիկանության բաժանմունքում դեռեւս 10 ձերբակալված կա:
Մեկնաբանել