
«Հետքի» լրագրողը դեռ ոստիկանության բաժանմունքում է. նրան տեսակցել է փաստաբանը (լրացվող)
Թարմացված 14:38
«Հետքի» լրագրող Հրանտ Գալստայնը ազատ է արձակվել ոստիկանության բաժանմունքից:
12:59
«Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը քիչ առաջ դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից: Նա տեղեկացրել է, որ քննչական որևէ գործողություն չի իրականացվել, իսկ թե ի՞նչ հիման վրա են արդեն վեց ժամ լրագրողին պահում ոստիկանության «Մալաթիայի» բաժանմունքի «կլուբ» կոչվող սենյակում, ոստիկանները բացատրություն չեն տվել:
12:48
«Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանը դեռևս բաց չի թողնվել ոստիկանության Մալաթիայի բաժանմունքից:
Հիշեցնենք, որ ոստիկանները առավոտյան նստացույցը ցրելիս բռնություններ են կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց: «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը եւ Հրանտ Գալստյանը եւս բերման էին ենթարկվել: Անի Հովհաննիսյանն ազատ է արձակվել, իսկ Հրանտ Գալստյանը արդեն մոտ վեց ժամ է, ինչ ներսում է:
Հրանտ Գալստյանը ոստիկանության բաժանմունքում տեղեկացրել է, որ մասնակցել է նստացույցին ոչ որպես լրագրող, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Լրագրողին քիչ առաջ տարան ալկոհոլի փորձաքննության, հետ բերեցին, սակայն դեռևս չեն ցանկանում ազատ արձակել:
Քիչ առաջ նրան տեսակցել է փաստաբան Գրիշա Բալասանյանը, սակայն արդեն մեկ ժամ է, ինչ վերջինս դուրս չի եկել ոստիկանության բաժանմունքից:
Մեկնաբանել