
«Հետքի» լրագրողն ազատ արձակվեց
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության «Մալաթիայի» բաժնից ազատ արձակվեց «Հետքի» լրագրող Հրանտ Գալստյանը: Նա որպես վկա հարցաքննվել է հարուցված քրեական գործով: Հրանտը պատմեց, որ քննիչն իրեն հարցեր է ուղղել, նրա որակմամբ` «ապօրինի հանրահավաքի և երթի, հասարակական կարգը խանգարելու, երթևեկությունը խոչընդոտելու» մասին, ինչին համաձայն չի եղել:
«Ես իմ բացատրության մեջ նշել եմ, որ իմ համոզմամբ` հանրահավաքը ոչ թե ապօրինի, այլ խաղաղ է եղել, ցուցարարները բռնության կոչեր չեն արել: Երթևեկությունը «խախտվել է» ոչ թե ցուցարարների, այլ ճանապարհը փակած ոստիկանների պատճառով, ովքեր այնուհետև ուժ են կիրառել»,- նշեց Հրանտ Գալստյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել