HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է հատուկ փրկարարական ծառայության ծառայողը

Անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է հատուկ փրկարարական ծառայության ծառայողը:
ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ակնհայտ անչափահաս քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարականծառայության ծառայող Ալիկ Հ.-ն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքացի Ն. Է.-ի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 23-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցը' իր ավտոմեքենայում, ակնհայտ անչափահաս քաղաքացի Մ. Է.-ի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter