HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է ոստիկանության բաժիններ բերման ենթարկված ակտիվիստների իրավական պաշտպանությունը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցությամբ ստանձնել է 2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան հանրապետության ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ակտիվիստների իրավական պաշտպանությունը:

2015թ. հունիսի 23-ի 16:30 ժամը դրությամբ թվով վեց փաստաբաններ Հայաստանի Հանրապետության ոստիակնության երեք տարբեր բաժիններում են՝ Երևան քաղաքի Էրեբունու, Մասիվի, Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժիններում:  Երևանի Էրեբունու բաժնում աշխատել են փաստաբաններ Տարոն Սիմոնյանն ու Անի Աթանեսյանը:

Մասիվի բաժնում աշխատել են փաստաբաններ Նվարդ Փիլիպոսյանը, Անուշ Կավալյանը, Լիանա Մանուսաջյանը:

Աշտարակի բաժանմունքում բերման ենթարկված անձանց շահերի պաշտպանությունն իրականացրել է Հայկուհի Հարությունյանը:

Ոստիկանության կողմից 2015 թվականի հունիսի 23-ի մինչ 17:00-ն արձանագրված անօրինական գործողությունների մասին

  1. Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոն բաժին բերման ենթարկված մի մասին, մոտ 10 մարդ որոշ ժամանակ պահելուց հետո առանց որևէ իրավական հիմքի տեղափոխել են ոստիկանության Աշտարակ քաղաքի բաժին: Տեղափոխման համար և գտնվելու վայրի մասին ոստիկանությունը հնարավորություն չի տվել ակտիվիստներին իրավական աջակցություն ստանալ:
  2. Ոստիկանության Աշտարակ քաղաքի բաժնում գտնվող Թագուհի Թորոսյանը տեղեկացրել է, որ Երևանի Սարյանի այգու հարակից կանգառի շրջակայքից 2015 թվականի հունիսի 23-ին առավոտյան ժամը մոտ 06:50, որտեղից ոստիկանական զորքերի և քաղաքացիական համազգեստով անձինք (մոտ 6-10 հոգի) հարձակվել են իր վրա, հափշտակել են նրա տեսախցիկի հիշողության քարտը, ոչ օրինաչափ ուժ կիրառելով՝ ձեռքերը և ոտքերը ոլորելով, կիսամերկ և քաշքշված հագուստով բերման են ենթարկել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունք և առանց վերջինիս կարգավիճակի մասին որևէ տեղեկություն հայտնելու: Բերման ենթարկելու արդյունքում Թագուհի Թորոսյանի մարմնի վրա առաջացել են կապտուկներ: Ժամը 08:00 սահմաններում տեղափոխել են Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժին: Թագուհու հարցին, թե ինչ հիմքերով են նրան տեղափոխում Աշտարակի բաժին, պատասխանել են, որ «Այնտեղ օդը մաքուր է»: Կապտուկները Աշտարակի բաժնում չեն արձանագրել, չնայած դրա մասին տեղեկացվել է և ցույց է տրվել: Այնուհետև մոտ 12:30 սահմաններում Աշտարակի բաժին է այցելել փաստաբանը (Հայկուհի Հարությունյանը), այնուհետև նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը: Ոստիկանության բաժին մուտքի գրանցամատյանում աշխատակիցները համապատասխան նշում վնասվածքների վերաբերյալ չեն իրականցրել:

Փաստաբանի կողմից ոստիկանության բաժնում հաղորդում է կազմվել և ներկայացվել, որի վրա առկա է հաղորդումն ընդունելու վերաբերյալ հավաստիացում 2015 թվական, հունիսի 23, ժամը 14:15:

Աշտարակի ոստիկանության բաժին բերման ենթարկվածները մոտ 10 անձ ժամը 14:40 սահմաններում տեղափոխվել են թմրանյութ և ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ հետաղոտություն անցնելու համար, այնուհետև ազատ են արձակվել: Ընդհանուր ոստիկանության Աշտարակի բաժին բերված անձինք այնտեղ պահվել են մոտ 6-7 ժամ:  

  1. Ոստիկանության Աշտարակ քաղաքի բաժնում 2015 թվականի հունիսի 23-ին ժամը 12:40-ի դրությամբ գտնվող Սարգիս Հարությունյանը տեղեկացրել է, որ ջրի շիթի արդյունքում ինքը աջ թևի հատվածում հոդախախտ է ստացել, և այդ վիճակով Երևանից տեղափոխվել Աշտարակի քաղաքի ոստիկանության բաժին, որտեղ մոտ երկու ժամից վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, հետազոտվել, սակայն հոդախախտը չի վերականգնվել: 2015 թվականի հունիսի 23-ին ժամը 16:40-ի դրությամբ Սարգիս Հարությունյանը ոստիկանության Աշտարակ քաղաքի բաժնի աշխատկիցների ուղեկցությամբ տեղափոխվել է ոչ թե թևի վնասվածքի կապակցությամբ բուժօգնություն ստանալու, այլև՝ թմրամիջոցի և ալկոհոլի օգտագորշման վերաբերյալ հետազոտություն անցնելու: 
  2. Ոստիկանության Երևանի քաղաքի Նոր Նորքի բաժանմունքում բերման ենթարկվել մոտ 50 քաղաքացիներ, որոնք բոլորն էլ չեն տեղեկացվել բերման ենթարկվելու հիմքերը:
  3. Ոստիկանության Երևանի քաղաքի Արաբկիրի բաժնում մինչև 14:30 եղել է մոտ 15 բերման ենթարկված անձ: Ակտիվիստները նշում են, որ նրանցից բացատրություն են վերցրել վկայի կարգավիճակով, ցանկանում էին իրականացնել ալկոհոլի և թմրամիջի օգտագործման վերաբերյալ համապատասխան հետազոտություններ, սակայն ակտիվիստները հայտնել են որ ոստիկանության գործողությունները անօրինական են, իրավունք չունեն նման հետազոտություններ անելու, և հրաժարվել են անցնել այն, քանի որ համապատասխան որոշումները բացակայել են: 14:30 սահմաններում ակտիվիստներին բաց են թողել: Որոշ ակտիվիստներ հրաժարվել են տալ բացատրություն առանց փաստաբանի, ինչի արդյունքում նրանց պահել են բաժնում ավելի երկար:
  4. Որոշ ակտիվիստների բերման ենթարկելու արդյունքում տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, ինչի մասին իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկացել են միայն ժամը 15:30 սահմաններում: Դիտորդական խումբը մեկնել է այնտեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter