Պարոնյան փողոցում կուտակված են ոստիկանական ուժեր եւ տեխնիկա
Ժամը 23-ի դրությամբ «Հետքի» թղթակիցն արձանագրել է, որ փակ է Պարոնյան փողոցը՝ Լեոյի խաչմերուկի մոտ, որը տանում է դեպի նախագահական ամառանոց: Ոստիկանությունն արգելում է հանրային տրանսպորտից բացի այլ տրանսպորտային միջոցների մուտքը Պարոնյան փողոց: Փակ է նաեւ Դեմիրճյան փողոցի՝ դեպի Բաղրամյան տանող հատվածը: Պարոնյան փողոցում կուտակված են ոստիկանական զորքեր եւ տեխնիկա, այդ թվում՝ ավտոբուսներ եւ զրահամեքենա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել