HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորացված բաժանմունք` Շենգավիթում

Այսօր Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 54) տեղի ունեցավ թիվ 0061 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ:

«Հայփոստ» ՓԲԸ Կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը նշեց, որ սա արդեն 15-րդ վերաբացված բաժանմունքն է, որտեղ հաճախորդներին առաջարկվում են նոր կոմերցիոն ծառայություններ և որակյալ սպասարկում:

Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50  բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում:

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»  Բ.Վ.

«Հայփոստ» ՓԲԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter