
5 ամսում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,157 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որը 2,9 %-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ամփոփ հրապարակումից:
Իսկ միայն մայիսին արտադրվել է 677,8 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Ապրիլի համեմատ այս ցուցանիշն աճել է 4,6 %-ով։ Դա այս տարի Հայաստանում էլեկտրանէներգիայի արտադրության ամենաբարձր ցուցանիշն է։ Հունվարին, օրինակ, արտադրվել է 649 մլն կՎտ.ժ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 7,75 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա (0,5 %-ով ավելի 2013 թվականից):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել