HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն հայտարարում է ընդունելության մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների ու օտարերկրյա պետությությունների ռազմաուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա ընդունելությունը տեղի է ունենալու հետևյալ ժամանակահատվածում.

1.  ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում.

-   թեկնածուների ներկայացումը ինստիտուտ`  ս.թ. հուլիսի 9-ին,

-   ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը` ս.թ. հուլիսի 13-ից 14-ը,

-   ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 14-ից 15-ը,

-   ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 21-ին,

2.  ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտում.

-   թեկնածուների ներկայացումը ինստիտուտ` ս.թ. հուլիսի 9-ին,

-   ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը ՀՕՊ և կապ մասնագիտությամբ դիմորդների համար` ս.թ. հուլիսի 13-ից 14-ը, ավիացիոն մասնագիտությամբ դիմորդների համար` ս.թ. հուլիսի 15-ից 16-ը,

-   ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 16-ին,

-   ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 17-ին,

3.  Օտարերկրյա պետությությունների ՌՈՒՀ-երի դիմորդների ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում.

-   թեկնածուների ներկայացումը ինստիտուտ`  ս.թ. հուլիսի 9-ին,

-   ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը` ս.թ. հուլիսի 10-ից 11-ը,

-   ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 13-ին,

-   ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 17-ին:

Դիմորդները ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների ընդունելության համար պետք է ներկայացնեն մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից միասնական քննությունների վկայագիրը:

Արտասահմանյան երկրների ՌՈՒՀ-երի ընդունելությունը իրականացվելու է մրցութային կարգով` հետևյալ առարկաներից միասնական քննությունների արդյունքների հիման վրա.

-   ՌԴ ՌՈՒՀ-երի համար` մաթեմատիկա, ֆիզիկա, ռուսաց լեզու,

-   այլ  պետությունների ՌՈՒՀ-երի համար` մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն (գերմաներեն, ֆրանսերեն):

Բոլոր դիմորդները կենտրոնացված կարգով ենթարկվելու են բուժզննման, հանձնելու են քննություն ֆիզիկական պատրաստությունից և անցնելու են մասնագիտական կողմնորոշման հարցազրույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter