HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. ոստիկանության ծառայողները երկու տասնյակից ավել քաղաքացիների հաշվառել են գոյություն չունեցող հասցեում

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Մասնավորապես՝ հաշվառված քաղաքացիներից 6-ն անձնագրավորվել են, 7-ի անձնագրերը փոխանակվել են նոր անձնագրերով, իսկ արական սեռի անձանցից 5-ին անձնագիր է տրամադրվել՝ զինկոմիսարիատում չհաշվառվելու պայմաններում:

2012-2013 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթուղթ կեղծելու, իրացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter