HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարգավորիչ գիլյոտինի» մեկնարկը Հայաստանում

Հայաստանում տնտեսական արդյունավետ կառավարման խթանումը կարգավորման պարզեցման մեխանիզմի միջոցով` հայտնի նաև որպես «կարգավորիչ գիլյոտին», հանդիսանում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող և այսօր Երևանում մեկնարկած ծրագրի նպատակը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ս.թ. փետրվարին հրավիրել էր կարգավորման բարեփոխումների միջազգային առաջատար փորձագետ` գնահատելու Հայաստանի գործարար միջավայրն ու առավել արդյունավետ պետական կարգավորման համակարգ ստեղծելու գործիքներն` ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքին: Ըստ գնահատման` բազմաթիվ հնացած ու հակասական իրավական նորմեր խոչընդոտում են գործարարության զարգացմանը Հայաստանում և կարիք ունեն պարզեցման:

«Ստորագրելով մտադրությունների մասին սույն նամակն այսօր` ԵԱՀԿ-ն ստանձնում է կառավարության ջանքերին աջակցելու պարտավորվածություն` իրականացնելու կարգավորիչ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը և Հայաստանը կդարձնեն գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: «Կարգավորիչ գիլյոտինն» իրականացվել է աշխարհի շատ երկրներում և նպաստել է գործարարության և օտարերկրյա ներդրումների աճին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

Ծրագրի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեությունը  կարգավորող ու  մարդկանց առօրյայի հետ առնչվող  պետական կարգավորման դաշտը կվերանայվի և կպարզեցվի: Ողջ ծրագրի ընթացքում, որը կմեկնարկի ս.թ. դեկտեմբերի 1-ին և կշարունակվի մինչև 2013թ. նոյեմբերի 31-ը, կգործի «Երկխոսության համատեղ ֆորումը»` նպաստելու տեղեկատվության փոխանակման և  կողմերի միջև հետագա քննարկումներին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ կառավարության հետ միասին` նամակը ստորագրել են  «Ավստրիական զարգացման գործակալությունը», ԱՄՆ ՄԶԳ, Համաշխարհային բանկի և ՄԱԶԾ տեղի ներկայացուցչությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter