HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիները սատարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին

2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ: Անվիճելի է, որ 17 ՀՀ դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացված հիմնավորումները խոսում են ընկերության կողմից չարաշահումների, վատնումների և ընդհանուր վատ կառավարման մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգելու և Ընկերության ներկայացրած ծախսերը մանրամասն քննության ենթարկելու փոխարեն ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց հաստատել սակագնի 6,93 ՀՀ դրամով թանկացումը: 
2015 թ. հունիսի 19-ից Երևան քաղաքում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան անհամաչափ ուժ կիրառվեց: Ոստիկանությունը, ջրցան մեքենայով դաժանորեն ցրելով նստացույցի խաղաղ մասնակիցներին և լրագրողներին, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելով բերման ենթարկեց ոստիկանություն: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության` բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ներգրավված են խուլիգանության համար հարուցված քրեական գործում: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` 25 հոգի դիմել է շտապ բուժօգնության, որոնցից 15-ը տեղափոխվել է հիվանդանոց: 

Ստոևեւ շարադրում ենք մեր պահանջները.

- Գտնելով, որ սակագնի որևէ բարձրացում հիմնավորված չէ, ՀՀ Կառավարությունից և Նախագահից պահանջում ենք չեղարկել սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը և անկախ աուդիտի ենթարկել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն 
- Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք, պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին
- Հավաքների ազատության իրավունքը համարելով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը և հատուցել պատճառված վնասը:

Ոչ թալանին-Վանաձոր խումբ` https://www.facebook.com/groups/572609742878144/

«Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիա Վանձորում» նախաձեռնությունը` https://www.facebook.com/events/1646219658925847/

Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման Վանաձոր քաղաքում տեղի ունեցող հավաքների մասին պատմող նկարներ կարող եք գտնել «ոչ թալանին-Վանաձոր» խմբում եւ հետեւյալ հղումով. https://www.facebook.com/media/set/?set=a.10155801046955171.1073741892.207421050170&type=3 

«Ոչ թալանի-Վանաձոր» խումբ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter