HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 23. ոստիկանության կողմից բռնության ենթարկված եղբայրները

Հրանտ Գալստյան

Վահրամ Մուշեղյանին հանդիպեցինք ոստիկանության Շահումյանի բաժնում փետրվարի 23-ին՝ ոստիկանների կողմից ցույցի մասնակից քաղաքացիներին բռնությամբ բերման ենթարկելու դեպքից հետո։ Վահրամը գանգատվում էր մարմնի տարբեր մասերի ցավերից, հազիվ էր տեղաշարժվում, հետո սկսեց դժվարությամբ խոսել։ Շտապ օգնության մեքենան նրան տեղափոխեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ավելի ուշ ախտորոշեցին գլխուղեղի տրավմա։

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցին այդ օրը մասնակցում էր նաև Վահրամի եղբայրը՝ Հայկ Մուշեղյանը, ով «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ նույն ժամանակ իրեն բռնի ուժով բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։ Եղբայրները ապրում են Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում։

Այս պահին Վահրամ Մուշեղյանի բջջային հեռախոսը գտնվում է ոստիկանության Շահումյանի բաժնում: Ոստիկանական բաժանմունքից նրան հայտնել են, որ հեռախոսը կվերադարձնեն անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո:

Տեսանյութերը՝ Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter