HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի 3-րդ պարային օլիմպիադան` Եղեգնաձորում

Հոկտեմբերի 29-30-ը Վայոց ձորի մարզկենտրոնում հաճելի իրարանցում էր: «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան» Եղեգնաձոր քաղաքում անցկացրեց Հայաստանի 3-րդ պարային օլիմպիադային:

Նշեմ նաև, որ այս տարվա հուլիսի 10-ին կազմակերպությունն անցկացրեց պարային առաջնություն-ստուգատես, որը կարծես սկիզբն ու գրավականն էր օլիմպիադայի և հետագա կազմակերպվելիք միջոցառումների հաջող իրականացման համար:

Օլիմպիադային մասնակցում էին 3 պետությունների` Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի պարային խմբեր և անհատ կատարողներ` ավելի քան 500 մասնակից: Մրցավարական կազմն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանի տարբեր մրցավարական աստիճաններ ունեցող մասնագետներ, այլ նաև միջազգային կարգի մրցավարներ Ռուսատանից, Վրաստանից և Լեռնային Ղարաբաղից:

Օլիմպիադայի մրցավարական կազմում էին`

  • «Համառուսաստանյան պարային կազմակերպության» նախագահ, IDO փոխնախագահ, ՅՈւՆԵՍԿՈ-Ի պարային խորհրդի Ռուսաստանի նախագահ, «Համաշխարհային պարային օլիմպիադայի» հիմնադիր, Համաշխարհային պարային կազմակերպության փոխնախագահ, IDO միջազգային կարգի մրցավար Անդրեյ Կոկոուլին 
  • «Վրաստանի ժամանակակից պարերի ֆեդերացիայի» նախագահ Վալենտինա Կուզմիդի
  • Ստեփանակերտի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Ռաուլ Բաբայան
  • Միջազգային կարգի մրցավար, «ԱՐՄԱ»  պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արշավիր Մուրադյան
  • Կիևի պարային քոլեջի ժամանակակից բաժնի վարիչ  Մհեր Բաբայան
  • IDO միջազգային կարգի մրցավար, «Կատարողական Արվեստի Համահայկական Ասոցիացիայի» փոխնախագահ, «ԷՆՋԵԼՍ» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գեորգի Զոհրաբյան:

Մրցութային երկու օրերի ընթացքում մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին ժողովրդական և ժամանակակից 17 պարային ուղղություններում:

Երկու օրերի ընթացքում յուրաքանչյուր ուղղության ներկայացումից հետո ժյուրին հայտարարեց հաղթողներին, և անցկացվեց մրցանակաբաշխության արարողություն:

Հարկ եմ համարում նշել, որ այն խմբերը և անհատ կատարողները, որոնք գրավել են մրցանակային տեղեր Հայաստանի 3-րդ պարային օլիմպիադայի ժամանակ, ստանում են բացառիկ իրավունք` մասնակցելու համաշխարհային պարային օլիմպիադաներին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին` ներկայացնելով  Հայաստանը:

Իսկ հոկտեմբերի 30-ի երեկոյան կայացավ գալահամերգ, որը, ինչպես նշեցին ներկաները, անցավ մեկ շնչով: Համերգի ժամանակ հանդես եկան օլիմպիադայի ընթացքում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաև աչքի ընկած լավագույն պարային խմբերը և անհատ կատարողներ: Հարմերգի ժամական ելույթ ունեցան նաև Վայոց ձոր մարզի հզոր ձայներ Սոնա Առաքելյանը և «Վիվատ Պոբեդա» զինվորական ամենամյա երգի փառատոնի Գրան պրի մրացնակակիր և միջազգային մրցույթների դափնեկիր Արթուր Կարապետյանը:

Պետք է նշեմ նաև ևս մի ուրախալի փաստի մասին: Եղեգնաձորում սեպտեմբերի 1-ից  գործում է բազմաժանր «Օրիոն» պարային ստուդիան, որտեղ  դասավանդվում են ժամանակակից պարային ուղղություններ, սպորտային և ժողովրդական պարեր: Մեր երեխաներն արդեն հնարավորություն ունեն ստանալու բարձրակարգ պարային  կրթություն հենց Եղեգնաձորում` ստանալով ավարտական վկայական: Հարմեգի ժամանակ ելույթ ունեցան նաև նորաստեղծ դպրոցի ամենափոքր սաները: Պարային դպրոցի հիմնադիրն է «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ, IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը:

Հայաստանի 3-րդ պարային օլիմպիադան իրականացավ մի շարք մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում: Օլիմպիադայի անցկացման համար իր աջակցությունն է ցուցաբերել Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաև Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան  Բաբայանը և Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը: Իսկ օլիմպիադայի գլխավոր հովանավորն էր ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սամվել Սարգսյանը, ում աջակցության և հովանավորության շնորհիվ այդ երկու օրերի ընթացքում եղեգնաձորցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու արվեստի ամենագեղեղցիկ ճյուղերից մեկը` պարը:

Նոյեմբերի 1-ին «Համառուսաստանյան պարային կազմակերպության» նախագահ, IDO փոխնախագահ, ՅՈւՆԵՍԿՈ-ի պարային խորհրդի Ռուսաստանի նախագահ, Համաշխարհային պարային կազմակերպության փոխնախագահ Անդրեյ Կոկոուլինը, «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանը և «Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի» տնօրեն, Հայաստանի 3-րդ պարային օլիմպիադայի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մարգարյանը հանդիպեցին Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ, ով, ողջունելով հյուրերին, նշեց, որ Եղեգնաձորի համար նման միջոցառումները չափազանց կարևոր են: Հանդիպման ընթացքում Անդրեյ Կոկոուլինը հանդես եկավ մի շարք առաջարկներով, որոնք կնպաստեն մարզի մշակութային կյանքի բարելավմանը, ինչպես նաև տուրիզմի ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին մարզպետը Ա. Կոկոուլինին նվիրեց Վայոց ձորի մասին վերջերս հրատարակված հանրագիտարան:

Սյուզան Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter