
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության պահանջները (լրացված)
թարմացված 17:00 -ին - Րոպեներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ ֆեյսբուքյան ասուլիսին ակտիվիստները հերքեցին, որ իրենց կողմից նման հայտարարություն է տարածվել: Նշենք, որ խմբագրությունն այն ստացել էր [email protected] հասցեից:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը երեքկետանոց պահանջներ է հրապարակել.
1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել