HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը նետվել է բնակելի շենքի 13-րդ հարկից

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1995թ. ծնված աղջկա մահվան դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 26-ին՝ ժամը 13։20-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 38 շենքի դիմաց կա երիտասարդ աղջկա դի:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Երևան Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1995թ. դեկտեմբերի 26-ին:

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը նետվել է բնակելի շենքի 13-րդ հարկից. Նշված հարկում հայտնաբերվել է նրա պայուսակը։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter