Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ, որը նպատակ ունի պատրաստել և հրապարակել ՎԶԵԲ-ի` 2012-15թթ. Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը:
Հանդիպման ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների և դրան խոչընդոտող ներքին և արտաքին գործոններին, այդ թվում ընդգծելով տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները, ինչպես նաև երկրում հաստատված ոչ օրինակարգ իշխանությունը և կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիայի, մենաշնորհների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների և քաղաքական հակակշիռների բացակայությունը:
ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ պատվիրակության անդամների խնդրանքով առաջին նախագահը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի տեսակետները Մինսկի խմբի գործունեության, Իրանի հետ հարաբերությունների, ներքաղաքական կյանքում անհրաժեշտ առաջնային քայլերի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել