
Հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում
Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը:
«Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել