HY RU EN

‹‹ԷյԹիՓի››-ի նոր «Կենաց դար» նախաձեռնությունը նվիրվում է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին

«Հայաստան ծառատունկ» ծրագիրը մեկնարկում է «Կենաց դար» նախաձեռնությունը, որը հնարավորություն կընձեռի տնկել ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի։

«Այս նախաձեռնությանշ նորհիվՀայաստանի հյուսիսում կտնկվեն 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանիհամայքները››,- նշեց «‹Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։ «Մենք կոչ ենք անում աշխարում սփռված բոլոր հայերին հովանավորել այս նախաձեռնությունը՝ տնկելով ծառեր ի պատիվհարազատների և ի հիշատակ նախնիների։Կենաց Դարը հնարավորություն էտալիս տնկել նոր Ադանա, Խարբերդ, Մարաշեւայլ անտառներ՝ կախված, թե որտեղից են սերում Ձեր նախնիները»։

«Էյ Թի Փի»-ն Հայաստանի և Արցախի ավելի քան 1000 տեղամասում տնկել է շուրջ 4․7 միլիոն ծառ։ Այս տեղամասերից են Նոր Խարբերդ, Մուսա Լեռ և Զեյթուն համայքները, որոնք կրում են պատմական Հայաստանի համայնքերի անունները։ Մենք ունենք հավակնոտ նպատակներ և ակնկալում ենք Կենաց Դարի շրջանակներում մինչև այս տարվա վերջ տնկել մոտ 300.000 ծառ, այդ թվում նաև ևս 250.000 ծառ, որոնք կծառայեն անտառվերականգնման նպատակներով››,-նշեց Փափելյանը։

«Կենաց դար»-ի տասն անտառտնկման տեղամասերըներկայացնում են պատմական Հայաստանի շրջանները և ընդգրկում են ներկայիս Հայաստանի Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերը։ Մենք նախապատվություն ենք տվել այն տարածքներին, որտեղ «Էյ Թի Փի»-ն տնկումներ է իրականացրել 2004թ.-ից ի վեր։ Ավելին, հանդիպել ենք այդ տեղամասերի համայնքային ղեկավարներին և ստացելնրանց համաձայնությունը՝ միասնական ուժով տնկումներ կատարելու վերաբերյալ»,- ավելացրեց Փափելյանը։

Տիկին Փափելյանը Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թոմ Գարաբեդյանի հետ մայիսին այցելեց նոր տեղամասերից մեկը։ Թոմի նախնիները Խարբերդիցգաղթել են Ամերիկա, եւ «Կենաց դար» նախաձեռնությունը մեկնարկեց՝ Արևաշողում հիմնված Խարբերդի հիշատակի անտառում ծառեր տնկելով։ Այս տեղամասը գտնվում է Լոռու մարզում և նվիրված է Խարբերդից գաղթած հայ ընտանիքներին։

«Հուսով ենք, որ Դուք մեզ կմիանաք և միասին, հաստատակամ քայլերով, կշարժվենք առաջ՝ տնկելով նորանոր անտառներ ողջ Հայաստանի տարածքում»,- եզրափակեց Փափելյանը։

«Էյ Թի Փի»-ն գործարկել է «Կենաց դար» նոր կայքը, որտեղաջակիցները կարող են մանրամասն ծանոթանալ այս քարոզարշավին, պատմական հայ համայնքներին, ինչպես նաևնվիրատվություններ անել՝ այս անտառներընորանոր ծառերով համալրելու նպատակով։Կայքում Դուք կարող եքընտրելՁեր պատմական գյուղը, քաղաքը կամ շրջանը, կամ պարզապես նվիրատվություն կատարել տեղամասերից ցանկացածի համար։