HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ոստիկանապետը հանդիպել է համակարգի անձնակազմի հետ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անցած երկու օրերին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության կոլեգիայի անդամների, կենտրոնական ապարատի ստորա-բաժանումների ղեկավարների և ծառայողների, մի շարք ծառայությունների անձնակազմերի հետ:
Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումները և արմատական բեկում արձանագրել հատկապես հասարակության հետ աշխատանքում:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության գերխնդիրը համարում է քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայության հաստատումը: Մարդը ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության ու ապահովության երաշխավորին, իսկ իրենց օրենքից վեր դասողներն ու համակեցության կանոնները խախտողները' անզիջում իրավապահին, որը ապօրինությունների դեմ պայքարելու է օրենքով իրեն վերապահված բոլոր միջոցներով:
Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմից պահանջել է ջանադիր ու հետևողական աշխատանք, ոստիկանների մարդկային ու քաղաքացիական որակների, մասնագիտական պատրաստվածության կատարելագործում, պահանջկոտ, բայց և հոգատար վերաբերմունք շարքայինների, կրտսեր սպայակազմի ու երիտասարդ կադրերի հանդեպ, և հույս հայտնել, որ ոստիկանությունը կկատարի առաջադրված խնդիրն ու կարդարացնի քաղաքացիների ակնկալիքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter