
Միջազգային պահուստներն ավելացել են
Այս տարվա մայիսի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1,598 մլրդ ԱՄՆ դոլար: Ապրիլի համեմատ դրանք ավելացել են մոտ 102,9 մլն դոլարով։
Մայիսին ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1,595 մլրդ դոլար։ Ոսկի և ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։ Այս մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։
Նկատենք, որ միջազգային պահուստներն ավելացել են նաև այս տարեսկզբի համեմատ։
Նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2014-ի մայիսին, Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1,867 մլրդ դոլար։ Իսկ 2014-ի հունվարի սկզբի դրությամբ՝ 2,113 մլրդ դոլար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել