
Ծննդատանն ամուսնու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է
Shamshyan.com-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ այսօր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակում ամուսինը, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:
Դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժած կինը՝ 27-ամյա Միլենա Ասատրյանը, անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ:
«Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային, բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում է վիրասրահում»,- մանրամասնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, մասնագիտական խմբի հետ այս պահին գտնվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:
Մեկնաբանել